Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շարմազանովը կատու չունի

Շարմազանովը կատու չունի
20.05.2018 | 11:27

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է մամուլի տեղեկություններին, թե Հունաստանում վաճառքի է հանվել իր աներորդու անունով գրանցված կղզիներից մեկը։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ ընտանիքի որևէ անդամ, իմ մերձավոր ազգականներից որևէ մեկը Հայաստանի սահմաններից դուրս ոչ միայն կղզի, ոչ միայն անշարժ գույք, ոչ միայն որևէ գույք, այլ նաև սեփական կատու չունենք։ Դա սուտ է և զառանցանք»` ասել է նա և հավելել. «Ցավոք սրտի, աներորդի էլ չունեմ»։


Մամուլում և համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ օրեր առաջ հունական անշարժ գույքի «Իլեպոս» գործակալությունը, որը սպասարկում է մեծահարուստների անշարժ գույքի առք և վաճառքը Հունաստանում, վաճառքի է հանել Հունական ծովում գտնվող սքանչելի կղզիներից մեկը։ «Պրիմոս» ամսագրի տվյալներով` կղզին պատկանում է հայ գործարարի։ Հայկական լրատվամիջոցները գրել են, որ իրենց տեղեկություններով այդ կղզին պատկանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աներորդուն:

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ